«Լուս Աստղ Պլաստ» ընկերությունը կազմավորվել է 2000թ. Երևանում: «Լուս Աստղ Պլաստ» ընկերությունը
հանդիսանում է պոլիէթիլենային թաղանթ, պոլիէթիլենային տոպրակներ և պոլիպրոպիլենային պարկեր արտադրող առաջատար ընկերություններից մեկը:
Արդեն 2005 թվականին տոպրակների արտադրամասի պլանը կազմում էր ամսական 75,000կգ, իսկ պարկերինը` ժամում 5կգ պոլիպրոպիլենային գործվածք,
ինչը թույլ է տալիս ընկերությանը ապահովել հայրենական շուկայի գերակշիռ մասը: Մենք համագործակցում ենք այնպիսի խոշոր արտադրական միավորումների
հետ, ինչպիսիք են` «Մանչո Գրուփ», «Բաղրամյանի Հացամթերքների Կոմբինատ», «Վալերիա Թրեյդ», Երևանի, Մասիսի, Էջմիածնի, Զվարթնոցի, Վանաձորի,
Սևանի, Մարտունու, Սպիտակի, Սիսիանի ալրաղացները, «Բուլղարտաբակ», «Գրանդ Քենդի» ընկերությունները, Սևանի և Ագարայի(Վրաստան) շաքարի
գործարանները, ինչպես նաև «Երևան Սիթի», «Կայսր», «Գոռ» «Մոբիֆոն» և «Մոբայլ Սենթր» խանութների ցանցերը: Սա մեր գործնական կապերի միայն մի
մասն է. Ընկերությունը նաև զբաղվում է պոլիմերային հումքերի ներմուծմամբ և վաճառքով: Հարկ է նշել նաև, որ «Լուս Աստղ Պլաստ» ընկերությունը սահմանել է
աննախադեպ ցածր գներ և զեղչերի ճկուն համակարգ: |
|
 |
 |
| «Լուս Աստղ Պլաստ»-ը, որպես ժամանակակից ընկերություն, մտածում է իր աշխատակիցների որակավորման
և մասնագիտական կատարելագործման մասին և ժամանակ առ ժամանակ իր առավել հեռանկարային աշխատակիցներին գործուղում է արտերկիր` ծանոթանալու
նորագույն տեխնոլոգիաներին և սարքավորումներին: Մեր ընկերությունը համագործակցում է արևելյան մի շարք խոշոր հաստոցաշինական ընկերությունների հետ, Որոնք
էլ աջակցում են մեր մասնագետների վերապատրաստման ծրագրին: |

|
 |