«Լուս Աստղ Պլաստ» ընկերությունը ձեզ է առաջարկում պոլիէթիլենային տոպրակների, պոլիէթիլենային թաղանթի և պոլիպրոպիլենային պարկերի հետևյալ տեսականին`
ՊՈԼԻՊՐՈՊԻԼԵՆԱՅԻՆ ՊԱՐԿԵՐ
Նվազագույն պատվերի քանակը ` 500հատ, չափսերը` լայնությունը 50-60սմ, բարձրությունը մինչև 110սմ
Պարկ պոլիպրոպիլենային գործվածքից
նախատեսված է հացահատիկային կուլտուրաների համար (հնարավոր է նաև երկգույն տպագրությամբ)
Պարկ պոլիպրոպիլենային գործվածքից, պոլիէթիլենային ներդիրով
նախատեսված է չոր պայմաններում պահվող նյութերի համար. Աղ, շաքար, ցեմենտ, պարարտանյութեր և այլն…(հնարավոր է նաև երկգույն տպագրությամբ)
|
 |
Պարկ պոլիպրոպիլենային գործվածքից, հատուկ փականով
նախատեսված է բարձր ճնշմամբ լցվող նյութերի համար (հնարավոր է նաև պոլիէթիլենային ներդիրով, լամինատապատ, երկգույն տպագրությամբ) |
Պարկ պոլիպրոպիլենային գործվածքից, լամինատապատ
նախատեսված է չոր պայմաններում պահվող, ինչպես նաև բարձր ճնշմամբ լցվող նյութերի համար (հնարավոր է նաև հատուկ փականով և երկգույն տպագրությամբ)
ՊՈԼԻՊՐՈՊԻԼԵՆԱՅԻՆ ԳՈՐԾՎԱԾՔ
օգտագործվում է կահույքագործության մեջ |
ՊՈԼԻԷԹԻԼԵՆԱՅԻՆ ՏՈՊՐԱԿՆԵՐ
Չափսը` ըստ պատվերի, նվազագույն պատվերի քանակը` 200կգ (հնարավոր է նաև երկկողմ, քառագույն ֆլեքսոտպագրությամբ)
|
 |
Պոլիէթիլենային տոպրակ «ՄԱՅԿԱ» տեսակի
տոպրակներից ամենատարածված տեսակն է, որն օտագործվում է ամենուր:
Պատրաստվում է ցածր և բարձր ճնշման հումքերից, հարմար է, ամուր և մատչելի: |
 |
Պոլիէթիլենային տոպրակ «ՌԵՅՏԵՐ» տեսակի
«Ռեյտեր» տեսակի տոպրակները, ի տարբերություն «Մայկա» տեսակի, նախատեսված են ավելի թեթև պարունակության համար, բայց ունեն տպագրական մեծ մակերես և էլեգանտ տեսք, որն էլ ձեր բիզնեսի հաջող գովազդման գրավականն է: |
ՊՈԼԻԷԹԻԼԵՆԱՅԻՆ ԹԱՂԱՆԹ
օգտագործվում է փաթեթավորման, շինարարական և տնտեսական նպատակներով: Կարող եք պատվիրել նաև հատուկ ամրությամբ, թափանցիկությամբ և ջերմադիմացկունությամբ թաղանթ ջերմոցների համար:
ՊՈԼԻՄԵՐԱՅԻՆ ՀՈՒՄՔԵՐ
«Լուս Աստղ Պլաստ» ընկերությունը առաջարկում է պոլիմերային հումքերի մեծ տեսականի: Արտադրող ընկերությունների հետ սերտ կապերի շնորհիվ, ընկերությունը հնարավորություն է ընձեռում ձեռք բերել հումք` անհամեմատ ցածր գներով: Այսօր ընկերությունը ձեզ է առաջարկում հետևյալ տեսականին`
Պոլիէթիլեն բարձր ճնշման` HDPE
Պոլիէթիլեն ցածր ճնշման` LDPE
Գծավոր պոլիէթիլեն ցածր ճնշման` LLDPE
Պոլիպրոպիլեն` PP
Պլաստիկ տարաների հումք` PET
Ներկանյութեր
ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եթե ցանկանում եք, որ ձեր պատվիրած տոպրակների կամ պարկերի վրա տպագրվի ձեր ընկերության լոգոտիպը կամ այլ գրառումներ, մենք ձեզ կօգնենք այդ հարցում: Մեր մասնագետները համակարգչի օգնությամբ կվերարտադրեն ձեր տարբերանշանը, իսկ բացակայության դեպքում` կմշակեն նորը:
|