Արտերկրից ներկրված հաստոցների շնորհիվ, մեր արտադրանքը զգալիորեն տարբերվում է մյուսներից: Մեր սարքավորումները լիովին
թվայնացված (կոմպյուտերիզացված) են, ինչը թույլ է տալիս մարդու ֆիզիկական աշխատանքը հասցնել մինիմալին, իսկ արտադրանքի
որակը և քանակը` մաքսիմալ կետին: |
|
 |
 |
| Պոլիէթիլենային տոպրակների, պոլիէթիլենային թաղանթի և պոլիպրոպիլենային
պարկերի բարձր որակը ապահովելու համար օգտագործվում է մի միայն արտասահմանյան առաջատար ընկերությունների արտադրության
հումք, որը պարբերաբար ներմուծվում է «Լուս Աստղ Պլաստ» ընկերության կողմից: Չնայած հաստոցներն աշխատում են անթերի, որակի
հսկողության աշխատակիցները պարբերաբար ստուգում են ստացված արտադրանքը, որից հետո միայն հանձնում պահեստ: |
 |
 |
| «Լուս Աստղ Պլաստ» ընկերությունը առաջարկում է ֆլեքսոտպագրության ծառայություն քառագույն տպագրություն տոպրակների և երկգույն` պարկերի վրա: Ընկերությունում գործում է նաև դիզայներական
ծառայություն` լոգոտիպերի ստեղծում և վերամշակում ֆլեքսոտպագրության համար: |
 |
 |
|
«Լուս Աստղ Պլաստ» ընկերությունը, հետազոտելով շուկայի պահանջարկը, առաջարկում է պոլիպրոպիլենային պարկեր` նախատեսված հացահատիկային կուլտուրաների, շինանյութերի, քիմիկատների, պարարտանյութերի և աղբի համար, պոլիէթիլենային տոպրակներ` նախատեսված մթերային, տնտեսական, հագուստի և այլ խանութների համար, աղբի տոպրակներ` տարբեր հասարակական վայրերի, հյուրանոցային և ռեստորանային համալիրների համար, պոլիէթիլենային թաղանթ` նախատեսված ջերմոցների, շինարարական աշխատանքների և թերմովակումային փաթեթավորման համար:
«Լուս Աստղ Պլաստ» ընկերությունը փորձում է անել ամեն ինչ իր արտադրանքը կատարելության հասցնելու համար և ակնկալում է նոր համագործակցության առաջարկներ:
|
|